«Երեկ երեկոյան «Կենտրոն» ՀԸ-ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալված «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով պոկել իրեն ամրացված բարձրախոսը և հեռանալ։

 

Այսօր արդեն Զարուհի Փոստանջյանը հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանին մեղադրում է ոչ պրոֆեսինալ լինելու մեջ:

 

Լրագրողների հետ զրույցում, խոսելով եթերում իր նման պահվածքի մասին, նշել է, որ, եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և՛ էթիկայի խախտում է, և՛ ոչ պրոֆեսիոնալիզմ: 

 

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ևս անպատասխան չի թողել Զարուհի Փոստանջյանի մեղադրանքները, վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Մեր քաղաքական գործիչները լրագրողներից բողոքելու փոխարեն պետք է սովորեն, որ իրենց դուր չեկող հարցերը նույնպես հնչելու են և մի փոքր պատրաստվեն դրանց եթերից առաջ։

 

Իսկ էս դեպքում՝ նախ նույն հարցը չի կրկնվում, հետո եթե հարցիդ չեն պատասխանում, կարող եմ 10 անգամ էլ նույն հարցը տալ։

 

Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ինչ կապ ունեն )

Հիշեցնենք, «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում Զարուհի Փոստանջյանին հունից հանել են հաղորդավարի հարցերը՝ որոնք  Զարուհի Փոստանջյանն ընդհատել է ՝ կրկնելով. «Փաշինյանից վաբշե, ԵԼՔ-ից էլ հարց չտաս վաբշե…»: