Մեր ու թուրքերի տարբերությունը բնակչության քանակը չի, ոչ էլ բանակի մեծությունը կամ զինվածությունը:

 

Թուրքերը մեծ «երազանքներ» ունեն ու պատրաստ են կրծել բոլորի կոկորդները, ով կհամարձակվի կասկածել այդ երազանքների վրա, թե երկրի ներսում, թե դրսում:

 

Մենք նույնքան մեծ վախեր ունենք՝ թաքցրած խելացիության, խելամտության կամ իրատեսության թափանցիկ քողի տակ, ու պատրաստ ենք բանտարկել կամ ծաղրուծանակի ենթարկել բոլոր նրանց, ով նույնիսկ կհամարձակվի մի փոքր բարձրաձայն երազել:

 

Հենց դա է պատճառը, որ նրանց «բանավեճը» օսմանիզմի, պանթուրքիզմի ու աթաթուրքիզմի մեջ է, իսկ մերը՝ արեւմտամետության ու ռուսամետության մեջ, կամ էլ հինգ շրջան զիջենք, թե յոթ, այսօր զիջենք, թե մի քանի տարուց...

 

Հենց դա է պատճառը, որ անընդհատ փոխվող աշխարհը նրանց համար հնարավորություն է, իսկ մեր համար՝ մահացու վտանգ:

 

Դավիթ Դավթյան