«Լեհերը Հայոց ցեղասպանության մասին գրեթե ոչինչ չգիտեն»

 


2017 թվականը հոբելյանական տարի է Լեհաստանի հայ համայնքի համար: Այս տարի նշվում է համայնքի 650 ամյակը և հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Թերևս երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն իր ամուր հիմքերն ունի, սակայն այսօրվա լեհ հասարակությունը Հայոց ցեղասպանության մասին մասին շատ սուղ տեղեկություններ ունի կամ գրեթե ոչինչ չգիտի: Պրոֆեսոր Արա Սայեղի խոսքերով մեղքն իհարկե լեհերինը չէ, Լեհաստանի պառլամենտը 2005թ-ի ապրլի 19-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը : Պատճառն այն է, որ Հայաստանում շատ քիչ են ցեղասպանության մասնագետներ, որ կկարողանան քարոզել սփյուռքում հայերի արյունոտ էջերի մասին: Այդ բացը Լեհաստանում Արա Սայեղը ինչ-որ կերպ փորձում է լրացնել: Պոզնանի, Վրոցլավի մի քանի համալսարաններում չորս դասախոսություններ է նվիրել լեհ ուսանողներին, ծանոթացրել նրանց 1915 թ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատմությանը:

 


Ապրիլի 24-ին Արա Սայեղի և Կարեն Շահումյանի նախաձեռնությամբ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հայկական խաչքար-պուրակի մոտ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տեղի կունենա աղոթք, մոմավառություն, կմատուցվի սուրբ պատարագ Հայր Ռաֆայել Վ.Կրավչիկի և Հայաստանից հատուկ հրավիրված կաթողիկե եկեղեցու քահանայի գլխավորությամբ: ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հովանավորությամբ Դոմինիկյանների եկեղեցում կլինի համերգ:
Հրավիրվածների թվում են Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հոգեվորականներ եւ պաշտոնական հյուրեր: Միջոցառմանը կհնչեն հայկական դասական, եկեղեցական երաժշտություն, Կալիշ քաղաքից կմասնակցի «Հեղինե» քառյակը, երաշտական մասնակցությամբ ելույթ կունենան Գեւորգ եւ Արամ Սայեղ եղբայրները: Պրոֆեսոր Սայեղի հրավերով Հայաստանից հանդես կգա մենակատար Արամ Ճապաղջուրյանը:

 


«Նմանատիպ միջոցառումները հայոց պատմության, հայկական մշակույթի լուրջ քարոզչություն են, մենք էլ փորձում ենք սփյուռքի մեջ մեր մասնակցությունն ունենալ, դրանով նպաստել երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը»:

 


Անահիտ Մնացականյան

 

Լեհաստան