Ըստ որոշ տեղեկությունների՝ Ամերիկյան ԶՈՒ-երը նոր ռազմական հենակետ (հնարավոր է՝ ռազմաբազա) են հիմնում Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգի հյուսիս-արևելյան քրդաբնակ Քոբանիի(Այն ալ-Արաբ) շրջանում: Օրերս համացանցում տարածված արբանյակային լուսանկարները ֆիքսել են ամերիկյան ռազմատեխնիտա տեղափոխող շուրջ 2 տասնյակ բեռնատարներից կազմված ավտոշարասյունը, ինչի միջոցով ավելի է ամրապնդվելու ամերիկյան սահմանափակ ներկայությունն այս շրջանում:


Փաստորեն, քրդերի կողմից վերահսկվող ալ-Հասաքայից, ալ-Տաբկայից հետո Սիրիայի տարածքում ամերիկյան ռազմական ներկայության հերթական լուրջ հենակետ կարող է դառնալ Քոբանին: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմի նման մանևրները նախապատրաստական նշանակություն ունեն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սիրիական կենտրոնի՝ ալ-Ռակկա քաղաքի դեմ վճռական հարձակում իրականացնելուց առաջ: Բացի նշվածից, զուգահեռաբար ամերիկյան և հորդանանյան զինուժի ակտիվություն է նկատվում նաև Հորդանանի հյուսիսում՝ Սիրիային սահմանակից շրջաններում:

 

Արմեն Պետրոսյան