ԻԻՀ նախագահի թեկնածու Էբրահիմ Ռաիսիի կենսագրական տվյալներում և առհասարակ որոնողական համակարգերում չնայած չհաջողվեց պարզել, թե վերջինս ունեցել է արդյո՞ք որևէ առնչություն Հայաստանի կամ հայերի հետ, սակայն որոշ ենթադրություններ այնուամենայնիվ կարելի է անել։
Առնվազն իր մանկության տարիներին Էբրահիմ Ռաիսին կարող էր ունենալ հայ ընկերներ և ճանաչել հայերին ի մոտո, քանի որ ծնվել, մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել ԻԻՀ Մաշհադ քաղաքի Նողան թաղամասում որը բավական մոտ է Մաշհադի հայկական եկեղեցուն և թաղամասին։
Թեև Մաշհադում հիմա այլևս չեն ապրում հայեր, սակայն մինչև 20-րդ դարի 90-ական թվականները Մաշհադում դեռ կային հայեր, իսկ ընդհանուր առմամբ ինչպես ամբողջ Իրանում, այնպես էլ Մաշհադում հայերն ունեին բարի անուն։
Ավելին, Մաշհադ քաղաքի առաջին կինոթատրոնը հիմնել են տեղի հայերը «Մայակ» անունով, իսկ հետագայում քաղաքի 14 կինոթատրոններից 7-ը պատկանում էին հայերին։
Արտյոմ Տոնոյան