Online-detox.com կայքը գրում է, որ բազուկից, իմբիրց, քրքումից ու ելակից պատրաստված այս սմուզին կօգնի ամրացնել իմունային համակարգը և լավացնել նյութափոխանակությունը։ Ըմպելիքի կազմում մտնող բոլոր բաղադրիչները մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում և հայտնի են հակաբորբոքային հատկություններով։ Այն հատկապես օգտակար է այս սեզոնին, երբ ակտիվանում են շնչառական վարակները, մեծ է մրսելու հավանականությունը։ Բաղադրիչներ 2/3 եփած բազուկ 2 բաժակ հասած ելակ 1 թեյի գդալ քրքում 1 թեյի գդալ թարմ իմբիր 1 բաժակ նշի կաթ կես բաժակ նարնջի հյութ։ Պատրաստման եղանակը։ Եփեք բազուկը, թողեք 2 ժամ։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերի մեջ և խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Մատուցեք բաժակի մեջ։