Մարդկանց մի տեսակ է հայտնվել, որոնք Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում պնդում են, թե բա քաղաքապետը պտի անպայման երեւանցի լինի ու որպես հիմնավորում ասում են թե իբր ոչ բնիկ երեւանցին չի կարող ղեկավարել քաղաքը։ Հիմա որ խորանանք Երեւանի բոլոր ժամանակների քաղաքապետերի կենսագրության մեջ բնիկ երեւանցի մի երկու քաղաքապետ հազիվ գտնենք։

 

Բացի այդ, էդ մարդիկ ճիշտ կանեն Լոնդոնի, Նյու Յորքի պես մեգապոլիսներին նայեն։ Լոնդոնը մահմեդական քաղաքապետ է կառավարում, Նյու Յորքը ծագումով իտալացի քաղաքապետ է ունեցել ու էդ մարդիկ հաստատ վատ չեն ղեկավարել 
էդ մեգապոլիսները։ Էնպես որ կարեւորը քաղաքապետի ծագումը չէ, այլ նրա աշխատանքային որակները։ Եվ վերջապես այսպես ասած բնիկ երեւանցի քաղաքապետեր են եղել ու կան, որոնք մի այլ կարգի են ապականել Երեւանը։

 

Մկրտիչ Իսրայելյան