Ադրբեջանի իշխանությունը մի խումբ արտասահմանցիների տարել է առաջնագծում գտնվող գյուղերից մեկը, իբրև այժմ այդ գյուղը ոտքի են կանգնեցնում, ծառեր են տնկում, փորձում են նոր տներ կառուցեն ու մարդկանց բնակեցնեն: Գյուղը դատարկ է եղել, սակայն ըստ իրենց տարածած հայտարարության այնտեղ մեկ ընտանիք ապրել է: Ընտանիքի հայրը իբրև չի ցանկացել լքել գյուղը, չնայած այն հանգամանքին, որ գյուղը հենց հայկական դիրքերի դիմացն է եղել:

Իհարկե, եթե հայկական բանակի զինվորները ցանկանային , ապա այդ ընտանիքը, եթե իրականում ապրել է այդտեղ, շատ արագացրած տեմպերով կփախնեին գյուղից, բայց դե մեր կռիվը խաղաղ բնակչության դեմ չէ:

 

Բայց հետաքրքիրը այս պատմության մեջ այն է, որ մարդկանց փորձում են ներկայացնել իրենց գյուղը պահող զորքի մարտունակությունը այս նկարի միջոցով:

 

Լուսանկարը արվել է պատերազմի ամենաառաջին օրերին: Խրամատում գտնվող ադրբեջանցի զինվորները, կենդանի շանը օգտագործում են, որպես թիրախ, հայկական բանակի զինվերները վայրը կամ դիպուկահարներին նկատալու համար: Եվ այս լուսանկարի ներկայությամբ ադրբեջանական բանակի սպա , փոխգնդապետ Սեյմուր Աբդուլկերիմովը պատմում է իրենց բանակի հերոսությունների մասին, սա պատմում է նաև , թե իբր ապրիլին հայկական բանակի զինվորները ինչպես են փախել դիրքերից:

 

Չգիտես ինչ ճանապարհներով ողջ մնացած ու ապրիլին առաջնագծում մեկ վարկյան անգամ չերևացած այս սպան երևի մոռացել է պատերազմի առաջին օրերից սկսած իրենց բանակի զինվորների սարսափած դեմքերը: Սա մոռացել է նաև, որ նույնիսկ ապրիլին այդ մեկ դիրքի գրավումը կատարվել է, ոչ թե իր բանակի զինվորով, այլ գումարով կռվող թուրք ահաբեկիչների շնորհիվ: Չնայած մարտերի մասին միայն հեռուստատեսությամբ տեղեկացած սպան հազիվ էլ այս մակարդակի լինի:

 

Ու որպես վերջաբան ստեղ տեղադրեմ նաև ադրբեջանական բանակի մի զինվորի տեսանյութ, ով «բախտ» էր ունեցել հանդիպել հայկական բանակի զինվորների հետ՝

 

 

Աշոտ Ասատրյան