Աշխարհն աշխարհով, բայց մենք էլ ունենք մեր օրակարգը, իսկ հայկական օրակարգի այսօրվա կենտրոնական թեման Մայրության և գեղեցկության տոնն է:
Մոր հանդեպ պաշտամունքը մեր ազգային ենթագիտակցության ու գիտակցության, մեր արյան մեջ է, մեր լեզվում, հայ իրականության բոլոր մակարդակներում: Մոր պես ենք ընկալում կամ «Մայր» մակդիրով զուգորդում ամենակարևոր երևույթները՝ Մայր հայրենիքը, Մայրենի լեզուն, անգամ «Մամայի արևով» ենք ամրագրում մեր հեղինակած ամենաանհավանական գործերը...
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի Մայրեր, ապագա Մայրեր, ամուր առողջություն, ամենաանկեղծ սեր, բարձրագույն պատիվ, Ձեզ արժանի՝ անսահման երջանկություն, ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ հայ կանայք և աղջիկներ...
Արմեն Պետրոսյան