Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հարձակումն ինքնիշխան պետության դեմ հարձակում է համարում: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմի հայտարարել է, որ Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը։


Իրան–ՌԴ տանդեմ
ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում ավելի են ամրապնդելու ՌԴ–Իրան դաշինքը Սիրիայում։ ՌԴ–ը և Իրանը Ասադի տապալումը թույլ չտալու համար ավելացնելու են ռազմական ներկայությունը Հմեյմիմում ու Լաթաքիայում'Մոսկվայի պարագայում, իսկ Իրանի պարագայում'շիական, իրանամետ տարբեր խմբավորումներ Իրանից կուղղորդվեն Սիրիա։ Հզբոլահը այս տարիներին բավականին մեծ կորուստներ է ունեցել և պետք է նոր համալրումներր ստանա Լիբանանից։ Ասադն այս պարագայում ստիպված կլինի հայտարարել ռազմական դրություն, համընդհանուր զոահավաք'զենք տրամադրելով 18-45 տարեկան տղամարդկանց։ Սակայն բանակը համալրելն այնքան էլ հեշտ չի լինի'շատերը խուսափում են կռվել Ասադի համար'բանակի կորիզը կազմում են ալևիները, սակայն այս հինգ տարիների ընթացքում ալևիները մեծ կորուստներ ունեցան'գրեթե յուրաքանչյուր ընտանիք այս պատերազմում ընտանիքի անդամ է կորցրել։


ԱՄՆ–ի «բազեները» տարածաշրջանում
ԱՄՆ–ի տարածաշրջանային դաշնակիցները'Թուրքիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան իրենց աջակցություն են հայտնել Թրամփի գործողություններին Սիրիայում։
Իսրայելն ի դեմս Թրամփի ունի իսրայելամետ նախագահ'հրեական լոբբի ազդեցությունը նոր նախագահի վրա մեծ է, բացի այդ, Թրամփն ու Պենտագոնը որդեգրել են հակաիրանական քաղաքականություն տարածաշրջանում։ Իրանին թուլացնելու ջանքերը միավորել են Իսրայելին ու ԱՄՆ–ն։ Թուրքիան տարիներ շարունակ զինում է Ասադի հակառակորդներին'այժմ էլ նրանք ցանկանում են մնալ Սիրիայի հյուսիսում ստեղծված բուֆերային գոտում'թույլ չտալով Քրդստանի ձևավորում, ինչպես նաև տեղի թուրքմեններին պաշտպանելու պատրվակով ռազմաբազաներ կստեղծեն Սիրիայի հյուսիսում։


Սիրիայի հարևանները փորձում են «կազմաքանդված» Սիրիայում ունենալ ազդեցության գոտիներ ու սեփական «փոքրիկ Սիրիաներ»։ Ինչ վերաբերվում է Սաուդյան Արաբիան, ապա Էռ–Ռիյադը համարվում է Իրանի հիմնական հակառակորդներից մեկը'Իրանին դուրս մղելը Սիրիայից, Լիբանանից գերխնդիր է սաուդացիների համար'ԱՄՆ–ի հարվածների Ասադի ուժերին ու նրա հնարավոր տապալումը կխզի «շիական առանքցը»'Իրան–Իրաք–Սիրիալ–Լիբանան(Հզբոլահ):


ԱՄՆ–ի նպատակը
Թրամփն ու նրա «բազեները»'Պենտագոն, հետախուզություն, Կոնգրեսի մի հատվածը և այլն, ցանկանում են Սիրիայից դուրս մղել թե Իրանին'հակաիրանականությունը Թրամփի վարչակազմի ուղենիշներից մեկն է, ինչպես նաև ՌԴ–ին'«սառը պատերազմը» Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև շարունակվում է նաև այս պահին Սիրիայում։


Եթե Մոսկվան ու Թեհրանն ավելի մեծ ուժեր և ռեսուսրներ նետեն Ասադին օգնելու'ԱՄՆ–ը կզինի իսլամիստներին'Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջոցով ու երկարաժամկետ հեռանկարով կներքաշի Իրանին ու ՌԴ–ին սիրիական թնջուկի մեջ'բոլոր հետևանքներով(աֆղանական սցենար):


Իսկ եթե ՌԴ–ը և Իրանը չցանկանան փրկել Ասադին'ապա Դամասկոսում կլինի թուրքամետ, սաուդամետ, ամերիկամետ իշխանություն, որն էլ կպահանջի ՌԴ–ին դուրս բերել զորքերը Սիրիայից, իսկ Իրանի նկատմամբ կորդեգրի այնպիսի քաղաքականություն, որն այժմ որդեգրել են Ծոցի արաբական երկրները։


ԱՄՆ–ը գործում է մի քանի սցենարներով'բոլորն էլ նպատակ ունեն հարվածել ՌԴ–ին ու Իրանին, իսկ սիրիական ժողովրդի մասին Վաշինգտոնում չեն մտածում'ոչնչացնելով Ասադի ուժերը նրանք ուժեղացնում են իսլամիստներին,որոնք էթնիկ զտումներ են իրականացնելու տեղի քրիստոնյաների, ալևիների նկատմամբ, ինչն էլ մի քանի միլիոն նոր փախստականների հոսք կապահովի դեպի ԵՄ'նրանց հետ Եվրոպա կներթափանցեն նաև հազարավոր ահաբեկիչներ։ ԱՄՆ–ը ոչնչացնելով Սիրիան, որպես պետականություն, բացելու է «պանդորայի արկղը»'Մերձավոր Արևելքում նոր միջկրոնական և այլ proxy war հրահրելով։

 

 

Արտյոմ Բալասանով