Սրտին հարկավոր է, որ արյունատար համակարգի բնականոն գործունեության համար պատասխանատու անոթները և զարկերակները խոլեստերինով խցանված չլինեն։
Ահա այն սննդամթերքների ցանկը, որոնք առավել արդյունավետ են ինչպես կանխարգելման, այնպես էլ արդեն առկա խնդիրի դեպքում։

 

1.    Նուռ 
2005 թ.-ին ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի պաշտոնական ամսագիրը հրապարակել է տվյալներ, ըստ որի նուռը մեծ քանակությամբ պոլիֆենոլ, վիտամին C և չհագեցած ճարպային թթուներ է պարունակում, որոնք ազդում են ազոտական օքսիդի արտադրության վրա:

 

Այս նյութը կարգավորում է արյունատար անոթների աշխատանքը, որով կարգավորվում է օրգանիզմում արյան շրջանառությունը, և կանխվում է թրոմբի առաջացումը:

 

2. Սխտոր

Սխտորը զարկերակի մաքրման առավել մատչելի և հարմար ձևերից մեկն է։ Գերմանիայում իրականացված հետազոտության համաձայն, սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, կանխում է աորտայի թանձրացումը և կարգավորում է սրտի աշխատանքը, որը շատ կարևոր է տարեցների համար։

 

2.    Սաղմոն

Սաղմոնը աթերոսկլերոզը կանխարգելելու համեղ և արդյունավետ միջոց է։ Այս ձուկը պարունակում է օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներ, որոնք լավ են ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, խոչնդոտում են արյան անոթներում խոլեստերինի առաջացմանը։

 

4. Քրքում

Այս հիանալի մթերքը պաշտպանում է արյան անոթները։ Քրքումը պարունակում է քրքումին օգտակար նյութը, որը կազդուրում է օրգանիզմը, այդ թվում նաև նվազեցնում արյան անոթների բորբոքման ռիսկը։

 

5. Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտների և մոնոհագեցված ճարպերի հարուստ աղբյուր է, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը։ Կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել արյունատար անոթների սկլերոզից և թրոմբից, որն էլ նվազեցնում է կաթվածի առաջացման ռիսկերը։