Հակառակորդի փետրվարյան ձախողումներից հետո ադրբեջանական բանակի մի շարք գեներալներ և բարձրաստիճան սպաներ ազատվեցին աշխատանքից, որով Ալիևը փորձեց ձախողումների հիմնական պատճառը կապել հենց հրամկազմի հետ:

 

Արդեն տևական ժամանակ է՝ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները մտել են փակուղի' ադրբեջանական կողմի ոչ կառուցողական քայլերի պատճառով, սակայն Ալիևի կլանը այս ժամանակահատվածում փորձել է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճանապարհով վնասել հայկական կողմին, բայց բոլոր դեպքերում ապարդյուն:

 

Երեկ գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, նաև կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (10 արկ), սակայն, ըստ իմ աղբյուրների, համարժեք պատասխան է ստացել: Այսպիսով՝ կրկին ականատես ենք լինում Ադրբեջանի ռազմական նպատակների մեկնարկին, որի պատճառով հերթական անգամ ադրբեջանական հերթական զոհերի ամբողջ պատասխանատվություն ընկնելու է հենց Ալիևի և նրա կլանի վրա: