Ուղեցույց ռեյտինգայինով ընտրվելու ցանկություն ունեցող պռադվինուտի մարդկանց համար
ա. Միշտ հիշեք, որ ձեր և դիմացի շենքի հարևանները ծախված ու տգետ պոռնիկներ ու բիդլոներ չեն: Մարդ են : Չարչարվում են, բզբզում են, ապրում են: Միգուցե Կաֆկայից կուրսի չեն, բայց մարդ են :
բ. Առևտրի մի մասը կատարեք ձեր շենքի մոտակայքում գտնվող խանութներից, այնպես արեք, որ վաճառողները հիշեն ձեր դեմքը ու անունը, ժպտացեք իրենց, մեկ-մեկ տասը կամ քսան դրամ սդաչի մի վերցրեք:
գ. Եթե շենքում ունեք տաքսի քշոց հարևան, կամ մոտակայքում ունեք տաքսի սերվիս, մեկ-մեկ պատվիրեք իրենցից մեքենաներ, մեքենա նստելուց վարորդին մի արհամարեք, զրուցեք իր հետ:
Նույնը վերաբերվում է վարսավիրանոցին, կաֆեին և այլ հանրային սպասարկման օբյեկտին:
դ. Հարևանություն արեք:
Մեկ-մեկ բակ իջեք, նստեք, մի-մի բաժակ գարեջուր կամ սւորճ խմեք, Նոր Տարուն գոնե բոլորին տեսնելուց շնորհավորեք: Եթե երեխաներ ունեք, այնպես արեք, որ իրենք մասնակից լինեն բակային բոլոր խաղերին, ընկերություն անեն բակի այլ երեխաների հետ, դուք էլ ծնողներին գոնե անունով ու դեմքով հիշեք:
ե. Մանկապարտեզի ու դպրոցի աշխատողների հետ լավ , մարդկային հարաբերություններ ունեցեք: Ծնողական ժողովների ժամանակ ձեզ վերին արտի ցորեն արիստոկռատի պես մի պահեք: Ժողովների ավարտից հետո, ոտներդ կախ գցեք, մի տաս րոպե զրուցեք ուրիշների ծնողների հետ:
Շատ բան կա գրելու: Բայց հիմնականաը կրկնում եմ, եթե ուզում ես ընտրվես, քո կողքիններից սկսի: Իրենք Մարդ են :
Ու իրենց վերաբերվի որպես մարդու, իրենց բոլոր մինուսներով հանդերձ:
Որ ընտրության գնալուց, գոնե իմանան քեզ դեմքով, անունով ու լավ, բարի հիշողությամբ : Հայ մարդը շատ դեպքերում խաթրով ա առաջնորդվում : Այնպես արա, որ այդ օրը խաթրը դու դառնաս:
Ֆեյսբուքիդ լայքերին չխաբնվես, մի մասը ֆեյք ա, մի մասը դրսից ա, մի մասն էլ քո տարածքից չի : Տակի մնացածի վրա հույսդ մի դիր :
Հա: Ու սկսի հիմա: Որ գոնե չորս տարուց մի բան կստացվի :Ճ
Տիգրան Քոչարյան