Մինչև ընդամենը վերջերս մեր իրականության մեջ ընտրություններից հետո մրցակից ուժերի կողմից հաղթողին շնորհավորելը համարվում էր արևմտյան ընտրական մշակույթ։ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարծես թե կոտրում են այդ կարծրատիպը։ Այն նաև դառնում է մեր քաղաքական իրականության մաս։

 

Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունից հետո ընտրական գործընթացներին մասնակցած քաղաքական ուժերն ընդունել են արդյունքները։ Սա բարձր ժողովրդավարության, բոլոր քաղաքական ուժերին ազատ գործելու ու ինքնաարտահայտվելու ցուցիչ է։