10000ով քվեարկող տատիները ու պապիները վատն են, իրենց տեղամաս բերող քյարթոտ ջահելները վատն են, ոչ այնքան խնամված բալզակյան+ տարիքի կնանիք վատն են, խոպանի տեսլականը աչքերում՝ անթրաշ մուժիկները վատն են, կուսակցական երիտակտիվները վատն են...

Անշնորհք մի հարց. եթե իրենք մեծամասնություն են (իսկ իրենք իրոք մեծամասնություն են), իսկ մենք հռչակել ենք ժողովրդավարություն, ապա ինչո՞ւ չեք համակերպվում այն մտքի հետ, որ եթե դուք էդ խմբերի մեջ չեք, ապա փոքրամասնություն եք ու մարգինալ փոքրամասնություն եք:

Հայաստանի ու Հայաստանի արդի հասարակության համար փրկությունը ժողովրդավարությամբ երբեք չի լինի: Միայն մերիտոկրատիան կարող է շողուլի բերել մեր երկիրը:

 

Կոնստանտին Տե-Նակալյան