ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Լևոն Բարսեղյանը տարածել է հայտարարություն, շտապելով աչքալուսանք տալ և շնորհակալություն հայտնել գոնե իրեն ցուցակում թողնելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր հասցեում այլ անձինք կան: 
Շտապողականություն դրսևորելու փոխարեն Լևոն Բարսեղյանին խորհուրդ եմ տալիս աչալրջություն ցուցաբերել և իմանալ իր ճիշտ հասցեն: Պատահական չէ, որ հրապարակված լուսանկարում նա ցուցաբերել է աճպարարություն, հրապարակելով միայն Գյումրի քաղաքի Դանիելյան փ., 27 Ա շենքի 16 բնակարանի բնակիչների տվյալները՝ առանց իր տվյալների: 
Պարոն Բարսեղյան, եթե չգիտեք Ձեր իրական հասցեն, չեմ զլանա կտեղեկացնեմ, որ այն նույն փողոցի ոչ թե 27 Ա շենքն է, այլ 27 Բ:

Նշենք, որ Լևոն Բարսեղյանն իր էջում գրել էր.

Աչքներս լուս, մեր տան բնակչությունն աճել է 250%-ով։ Ապրի Վովա Գասպարյանի, Մուկուչյանի, նույնիսկ Դավիթ Հարությունյանի արեւը։ Շնորհակալություն ինձ առայժմ ցուցակում թողնելու համար։ Մերր տան նոր անդամներին դեռ չեմ ճանաչում, էն տատիկին ընդհանրապես շտապ գտնել ծանոթանալ է պետք, կարծում եմ ինքը կիմանա, թե ինչպես են առաջացել վերոհիշյալ ցուցակ կազմողները եւ ընտրակարգի մյուս ռեֆորմատորները։

Այս այլանդակությամբ երեւի կամեցել են ինձ հաղորդել, որ ինձ հագած ունեն։ Քուանշ ուրեմն, հագնելը հետո կնայեք։