Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին:
Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածություն» ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդիր է եղել, ինչը արագ լուծվել է:
Այս «գործընթացի» տեսագրությունը առկա է: Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին:
Տեսագրությունը` ստորև»։