Չնայած ընդունված է կարծել, թե խորհրդարանական ընտրությունների միակ տրամաբանությունը բացառապես նյութապաշտական է, ու առաջիկայում հաղթելու է հենց նա, ով ամենից շատն է կաշառք բաժանելու, բայց կան անանց արժեքներ, որոնք երբեք չեն դադարում գործոն հանդիսաանալ նույնիսկ քաղաքականության մեջ. մարդ լինելու գործոնն է: Վերջինս, վստահաբար, հատկապես վճռորոշ է լինելու ռեյտինգային ընտրակարգի պարագայում. բարոյական արժեքներն երբեք չեն կարող դառնալ առևտրի առարկա:

 

Այս իմաստով թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Մելիք Սաֆարյանին, իրոք որ, օրինակելի թեկնածու պետք է համարել. ի տարբերություն շատերի՝ Սաֆարյանը մշտապես եղել ու մնում է ժողովրդի կողքին: Իսկ սա հանգամանք է, որը լավագույնս է բնութագրում մարդու ունեցած բարոյական նորմերն ու սկզբունքները: Ասել կուզի՝ մարդիկ Մելիք Սաֆարյանի համար ոչ թե հանդես են գալիս գործիքի դերում, ոչ թե լոկ միջոց են, այլ նպատակ, ինչը չի կարելի հաշվի չառնել մանավանդ մի պարագայում,երբ դաշտի հիմնական մասը ճիշտ հակառակ փիլիսոփայությամբ է առաջնորդվում. Սաֆարյանին պետք է տալ հնարավորություն կյանքի կոչելու իր ծրագրերն ու ծառայելու սեփական ժողովրդին:

 

Արսեն Ղարաքեշիշյան