Ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար Հայաստան է ժամանաել միլիոնավոր մարդկանց կուռք սիրված երգիչ, աշխարհահռչակ խմբի ներկայացուցիչ, մի ամբողջ Հանրապետության Հրապարակ կես ժամում հավաքող Սերժ Թանկյանը:
Ես ափսոս եմ գալիս էս մարդուն, քանի որ մեր քաղաքական դաշտը ի վիճակի է փչացնել յուրաքանչյուրին, պատրաստ է յուրաքանչյուրին սարքել վատը ու չսիրվածը... Բան չունեմ ասելու, Թանկյանը շատ ու շատ սիրված է, բայց իրա՝ քաղաքական դաշտի տասովկեքում մտնելը լիքը կվնասի իրա ռեյտինգին:
Կարճ ասած՝ ինչպես Կարեն Կարապետյանը հանրապետական մտնելով վնասեց իրեն, տենց էլ Սերժ Թանկյանը շանս ունի հայկական քաղաքական դաշտ մտնելով փչացնի իրա ռեյտինգը ու դառնա ամեն էղած չէղածի քննադատման թիրախ:
Իսկ վերնագրի իմաստը էնա, որ Շուշանի նման սիրված ու հրաշք ձայն ունեցող երգչուհին քաղական դաշտ մտնելով կործանեց իրա անունը:
Անկախ Հայաստան