Վերջին օրերին մտքովս անցնում էր մի քանի տող գրել մեր մտայնության մեջ կարծրացած «Հայաստանը փոքր երկիր է» կաղապարի մասին և փաստել, որ հենց թեկուզ միայն տարածքային առումով 40 հազար քառակուսի կիլոմետրը գերազանցող լեռնաշխարհի մեր հատվածը այդքան էլ փոքր չէ, և որ աշխարհի ամենամեծ մայրցամաք Ասիայի երկրների շարքում տարածքով մենք ցանկի գրեթե կենտրոնական հատվածում ենք, մեկ էլ «խնդիրը» լուծվեց ինքն իրեն:
Իրանցի գործընկերներիցս մեկը, որին վերջերս նվիրել էի Խորենացու «Հայոց պատմության» պարսկերեն թարգմանությունը, երեկ բառացիորեն հայտարարեց՝ «դուք՝ հայերդ հզոր ազգ եք, նույնիսկ իր պատմության գրեթե ողջ ընթացքում կայսրություն եղած Իրանը չունի այսպիսի պատմագիր և նման շքեղությամբ շարադրված պատմական դեպքերի տարեգրություն»:
#վեհագույնըհյուսիսայինազգերիմեջ
Վարդան Ոսկանյան