Եթե ուշադիր հետևենք Մեհրիբան Ալիևայի' Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին նշանակման փաստի առնչությամբ հնչեցված լրատվական, փորձագիտական կարծիքներին ու գնահատականներին, ապա դժվար չէր նկատել, որ հիմնական հետևությունները հանգում էին Ադրբեջանի ներքաղաքական, իշխանական-կլանային դրդապատճառների շուրջ:
Գրեթե չխոսվեց փոխնախագահի պաշտոնում նրա նշանակման արտաքին հնարավոր գործոնների մասին:


Այս տեսանկյունից, չի բացառվում, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը լավ մշակված իսրայելական սցենար էր:

 

Այս սցենարի հավաստիության հնարավորությունը հաստատում է նաև այն հանգամանքը, որ Իսրայել պետության ղեկավարությունը, մինչ Ալիևայի նշանակումը, պաշտոնապես ու բացահայտ կերպով հանդես եկավ' որպես Ադրբեջանում Ալիևի իշխանության պահպանման ու պաշտպանության երաշխավորող: Սա իսկապես աննախադեպ հանգամանք պետք է համարել:
Եթե շարունակենք այս սցենարի տրամաբանությունը, ապա փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակման հանգամանքը իսրայելական կողմի համար շահավետ էր Ադրբեջանում իշխանության ալիևյան միանձնյա կառավարման ավանդույթները որոշակիորեն խախտելու և դրանով երկրի իշխանության նկատմամբ արտաքին, տվյալ դեպքում' իսրայելական կողմի վերահսկողության անխոչընդոտ ամրապնդման համատեքստում:

 


Չպետք է բացառել, որ այս սցենարի մշակմանը անմիջական մասնակցություն է ունեցել Ադրբեջանում վերջին ամիսներին ակտիվ գործունեություն ծավալող Իսրայել պետության հատուկ ծառայությունների սցենարների մշակման համապատասխան մասնագիտական խումբը, որը կարողացել է ընդլայնել համագործակցությունը և վստահություն ձեռքբերել Ալիևի վարչակարգի ու իշխանական առավել ազդեցիկ շրջանակներում:

 

Կարեն Վերանյան