Ադրբեջանական Bakipost.az կայքը գրում է, որ Բաքվի մոլլերում OVS խանութների ցանցը վաճառում է զինվորական ՝ կամուֆլյաժ, հագուստ, որի վրա գրված է՝ «Արտադրված է Հայաստանում»: Ադրբեջանցիները միանգամից երկու հարվածի են ենթարկվել, նախ իրենց երկրում վաճառքի է հանվել այսպես ասած «հայկական» ապրանք և ոչ ավել, ոչ պակաս զինվորական հագուստի ոճով:

OVS խանութների ցանցը հերքել է, որ հագուստը հայկական է: Իհարկե տվյալ ֆիրման հայկական չէ, բայց հագուստը կարվել է Հայաստանում, այնուհետև այն OVS-ի կենտրոնական գրասենյակից ցրվել է աշխարհում գործող տարբեր խանութներ: Ադրբեջանի OVS-ի պատասխանատուները կարող էին չնդունել ապրանքը ու հետ վերադարձնեին, սակայն նախընտրել են մի քանի մանաթ աշխատեն տարվա մոդայի հաշվին:

Բայց ամենահետաքրքիրը այն է, թե ինչպես են ադրբեջանցի երիտասարադները «Made in Armenia» կամուֆլյաժով Kharabakh Bizimdir գոռալու ու տարատեսակ հայրենասիրական նկարներ պոստելու:


Ashot Asatryan-ի լուսանկարը:

Աշոտ Ասատրյան