Ինչ «կարելի է» անել շարժական «Իգլա» ԶՀՀ-ով (мысли в слух) քաղաքացիական պայմաններում.
- կարելի է ուղղաթիռ խոցել,
- կարելի է վայրէջքի կամ թռիչքի պատրաստվող ուղևորատար (այդ թվում ՀՀ նախագահի) ինքնաթիռը խոցել,
- կարելի է հարևան երկրներից որևէ մեկում մեր ու իրենց սահմանից վտանգավոր մոտիկությամբ օդուժի մարզումների ժամանակ ռազ. ինքնաթիռ կամ ուղղաթիռ խոցել,
- կարելի է սեփական երկրում հայկական կամ ռուսական օդուժի մարզումների ժամանակ ռմբակոծիչ խոցել,
Ո՞րն է այս «կարելիների» տրամաբանական հետևանքը... ճիշտ է, «լավագույն դեպքում»՝ ներքաղաքական լրջագույն խնդիրները, վատագույն դեպքում միջպետական լրջագույն պրոբլեմների ի հայտ գալը, և որպես հետևանք՝ ներքաղաքական կայունության խախտումը, միգուցե նաև հայ-ադրբեջանական սահմանային լրջագույն սրացումները:
Ալեն Ղևոնդյան