ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը ներքաղաքական պատճառներ ունի: Նպատակը թուլացնելն է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կազմակերպչական ներուժը: Սերժ Սարգսյանն այս քայլին գնացել է իշխանությունը կորցնելու վախից դրդված:
ՕՐՕ դաշինքն իհարկե ընտրարշավի առաջատարներից չէ, սակայն 7 տոկոսը հաղթահարելու դեպքում երկու այլ կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորություն ունի: Կարծում եմ, որ սթափ մտածող մարդիկ որևէ կասկած չունեն, որ ԱԱԾ-ն այս անգամ ևս օգտագործվում է ներքաղաքական պայքարում և ծառայում է կառավարող ուժին' մարդկանց գլխին գործեր սարքելու իր գործիքակազմով: Այս պայմաններում մնում է, որ դաշինքի անդամներն ու քարոզչական-կազմակերպչական թիմն ակտիվորեն շարունակեն քարոզարշավը՝ պատրաստ լինելով իշխանության կողմից նոր հարձակումների տարբեր տարածքային և այլ կառույցների, համակիրների վրա»: