Վերջերս Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովը հայտնել էր, որ իրենց ձեռքբերումներից է Դաղստանում գործող բոլոր ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը (նման հռետորաբանությամբ աչքի է ընկնում նաև Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը):
Հիշյալի համատեքստում արդեն երկու օր է Դաղստանի Խասավյուրթի, Կիզիլյուրթի և Կազբեկի շրջաններում մտցված է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ, իրավապահ մարմինների կողմից իրականացվում են օպերատիվ գործողություններ իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով առաջնորդվող մարդկանց նկատմամբ, տեղի են ունենուն ձերբակալություններ:
Դաղստանում և Չեչնիայում գործում են մի շարք իսլամական ծայրահեղական խմբավորումներ, որոնք առանձնանում են ինչպես իրենց էթնիկ կազմով (չեչեններ, ավարներ և այլն), այնպես էլ առանձին Իսլամական պետության կազմի մեջ մտնող Վիլայաթ Կաուկազ-ի և ալ-Կաիդա-ի հովանու տակ գործող Իմարաթ Կաուկազ-ի մեջ ներգրավվածությամբ:
Իսլամական ծայրահեղականությունը չի կարող հանդարտվել Կովկասում:
Սարգիս Գրիգորյան