«Քաղաքական դաշտում նախընտրական պայքարը գնալով զավեշտի է վերածվում: Կան քաղաքական գործիչներ, ովքեր իբր թե հարազատ կուսակցության կամ դաշինքի շահերը սպասարկելիս, փոխանակ սեփական անելիքների և ծրագրերի մասին խոսեն, փորձում են այլոց անհիմն և բացասական գնահատականներ տալով սեփական դերը բարձրացնել: Արամ Զավենի Սարգսյանը, նախընտրական պայքարի հետնց սկզբից էլ առաջնորդվել է վերոնշյալ գործելաոճով: Սեփական ծրագրերի բացակայությունը, քաղաքական առումով իմպոտենտ լինելու հանգամանքը, Արամի նմաններին այլ ԵԼՔ չի թողնում, քան այդ բացերը քողարկել այլոց քննադատությունների տակ: Հետաքրքիր է, թե ի՞նչ ակնկալիք ունի քաղաքականության մեջ անուղղակի կերպով մխրճված Արամ Սարգսյանը, երբ բոլորն են հիշում, որ նա հարազատ եղբոր մահվան գնով հասավ իր ամենաբաղձալի երազանքին՝ վարչապետի աթոռին: Սակայն սա զավեշտի միայն սկզբնամասն է:

 

Հասկանալի էր նաև, որ Արամ Սարգսյանը այս պաշտոնին ուղղակի դրածո էր, նա չուներ ոչ մտավոր, ոչ ադմինիստրատիվ ռեսուրսներ «վարչապետություն անելու» համար: Վառ ապացույցը այս պնդման, Արամ Սարգսյանի միակ հանդիպումն էր Պուտինի հետ, երբ խոսակցության ժամանակ, Սարգսյանը ոչ մի տեղեկատվության չտիրապետելու պարագայում, ուղղակի ծիծաղի առարկայի է վերածվել, իսկ այդ տրագիկոմիքսը մի քանի օր շարունակ ռուսական ԶԼՄ-ները քննարկում և հրճվում էին:

 

Քաղաքականություն մտնելուց, նախ պետք է գիտակցել և հստակ գնահատել սեփական կարողություններն ու ռեսուրսները, ո՞վ չգիտի, որ Արամ Սարգսյանը անագամ իր հարազատ գյուղում 4 ձայնից ավել չի ստանա, էլ ուր մնաց լուրը ընտրական պայքարի մասնակցի: Հարազատ եղբոր «գցած» սեղանների սպասքները հավաքելով և լվանալով քաղաքական գործիչ չեն դառնում Արամ Սարգսյան, քաղաքականությամբ զբաղվելու համար գոնե պետք է արժանապատվություն և պատիվ ունենալ, հակառակ դեպքում անարգանքի սյանը գամվելուց զատ, գործիչը ձեռք է բերում նաև հակահասարական դեմքի ամոթալի պիտակը»:

 

Սրբուհի Քալանթարյան