«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստան ներկայացնող Արծվիկ Հարությունյանի ''Fly with me'' երգի ու տեսահոլովակի հրապարակումից հետո համացանցի օգտատերերը դժգոհում են երգի ընտրության արդյունքից ու դրա որակից:

 

«Եվրատեսիլի երգը վատն է, երգչուհին «ծիտ» չի ու էս անգամ սփյուռքն էլ մեզ չի փրկի։

 

Անկեղծ եմ ասում, թող ներեն ինձ բոլորը, բայց մի քանի տարվա ընթացքում այդպես էլ չսովորեցինք, թե ինչ պիտի տանենք Եվրատեսիլ, որ լավը լինի, ով պիտի գնա Եվրատեսիլ, որ աշխատի։


Հարգելիներս, մեզ Եվրատեսիլում պետք է մեկը, ով ունենա Հայկոյի ռոմանծիկությունը, Եվա Ռիվասի ոտերը, Իվետային հրաշք կազմվածքը, Արամ ՄՊ3-լավ ձայնը ու 2015 թվականի Իտալիայի՝ Գռանդե ամորե երգի նման երգ։ Էսա հաղթանակի հասնելու միակ «դեղատոմսը»։
Էսքանը»,-գրել է «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան օգտատերը։