Եթե փորձենք համեմատության կարգով զուգահեռներ անցկացնել քաղաքական ուժերի միջև քարոզչության տեսանկյունից, ապա թե քանակական առումով և թե որակական, «Ծառուկյան» դաշինքը մի քանի անգամ ավելի կայացած և կազմակերպված ուժի տպավորություն է գործում, քան մնացած 8 ուժերը միասին վերցրած: Դետալ առ դետալ մանրանալու կարիք չկա, քանի որ այն ինչ տեղի է ունենում յուրքանչյուր համայնքում, քաղաքում, թե գյուղում, երբ այնտեղ է այցելում «Ծառուկյան» դաշինքը, բառերով նկարագրելն անհնար է: Ժողվրդի ոգևորությունն ու աչքերից առկայծող հույսը, արդեն իսկ խոսուն փաստն է այն պնդման, որ հանրության նախընտրելի ուժը հենց «Ծառուկյան» դաշինքն է, որի հետ էլ հույսեր են կապում և ավելի լավ ապագայի տեսլականի իրագործումը ասոցացվում է նույն դաշինքի հետ:
Երեկ էլ, Աբովյան քաղաքում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Ծառուկյան դաշինքին հանդիպման եկած բազմահազար աբովյանցիներ, առիթ ունեցան տեսնելու, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ, վերքաղաքական մի համագործակցության, երբ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատգամավորները, ԱՄՆ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, Ավստրալիայից, Չեխիայից և այլ երկրներից ժամանել էին Հայաստան՝ սատար կանգնելու հանրապետության ամենավարկանիշային և ամենածանրակշիռ քաղաքական ուժին: Միջազգային նման հզոր և գաղափարական հենքի վրա ձևավորված կուսակցությունների պատրաստակամությունը՝ նեցուկ լինել «Ծառուկյան» դաշինքի քաղաքական պայքարին, ինքնին խոսում է դաշինքի կայացվածության մասին, ինչն էլ քաղաքական պայքարի շրջանակներում հաղթանակի հասնելու համար կարևոր նախապայման է:
Այս համագործակցությունը, քաղաքական առումով «Ծառուկյան» դաշինքին մի քանի սանդղակ ավելի վերև կբարձրացնի, ինչն էլ արդեն փաստացի կերպով կարձանագրի, այս քաղաքական ուժի, սպասվելիք ընտրություններում, բացարձակ մեծամասնություն կազմելու հանգամանքը, որն էլ հենց բխում է պետության և ժողովրդի շահերից:
Սարգիս Հարությունյան