Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Դատապարտում եմ Բագրատաշենի մաքսակետի տարածքում մեկ ապահովագրական գործակալությանը մենաշնորհ տալու կառավարության որոշումը: Քիչ առաջ տեղեկացա, որ նման որոշման հետևանքով շուրջ 75 աշխատակից հայտնվելու են իրենց փոքրիկ բիզնեսը փակելու եզրին: Մաքսակետի տարածքում ինչ-որ անձինք նոր գրասենյակ են բացել, որը զբաղվելու է ավտոմեքենաների ապահովագրական գործունեությամբ, ինչը 25 ընկերությունների փակման վտանգի առաջ է կանգնեցնում:

 

Իբր առաջընթաց ապահովող կառավարությունը անհապաղ պետք է դադարեցնի գործընթացը և կանխի երկրի վերջին ազատական ոլորտներից մեկի մոնոպոլացումը:
Պատրաստ եմ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած մարդկանց ցուցաբերել քաղաքական, իրավական և ցանկացած տիպի լիակատար աջակցություն' դրանից բխող բոլոր հետևանքներով:
Մոնոպոլիստներ, Նոյեմբերյանը ձեր բոստանը չէ, հեռու մնացեք...»