Քանի որ ադրբեջանական մամուլը դեռ գրում է Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի վիրավոր լինելու մասին, ապա հատուկ իրենց ու իրենց Հայաստանյան գրասենյակի անդամների համար պետք է մի քանի բան հստակեցնել: Մարտի 15-ին գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը այցելել է առաջնագիծ, որպեսզի պարգևատրի այն զինծառայողներին ովքեր հետ էին մղել թշնամու հարձակումը, որը գլխավորում էր Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

 


Այն ժամանակահատվածում, երբ Լևոն Մնացականյանը դիրքերում է եղել, ադրբեջանական բանակը ոչ մի կրակոց չի կատարել մեր դիրքերի ուղղությամբ: Զաքիր Հասանովն էլ իհարկե շատ լավ է ճանաչում Լևոն Մնացականյանին ու հաստատ խելքը հացի հետ չի կերել, որ այդ պահին կրակի հրաման տար: Մնացականյանին լավ ճանաչելու հետևանքով հաստատ գիտեր, որ տվյալ դիրքից դա կլինի իրենց վերջին կրակոցը:

 

Աշոտ Ասատրյան