1. Ազատությունը սրտի ուզածը զգալն է՝ չմտածելով ուրիշի կարծիքի մասին:

2. Երեխան մեծահասակ մարդուն երեք բան կարող է սովորեցնել. ուրախանալ առանց որևէ պատճառի, միշտ քեզ համար զբաղմունք գտնել և պնդել քո ուզածի վրա:

3. Ծիածանը վայելելու համար պետք է դեռ վերապրել անձրևը:

4. Ոչ մեկ քեզ չի հիշելու քո մտքերի համար:

5. Որպեսզի ապրել լիարժեք կյանքով, պետք է գտնվել անընդհատ շարժման մեջ, և միայն այդ դեպքում օրերը իրար նման չեն լինի:

6. Սերը դժվար ճանապարհ է: Դժվար, որովհետև այն քեզ կա՛մ կհասցնի ամպերին, կա՛մ կիջեցնի գետնի տակ:

7. Մի՛ փորձիր լինել խիզախ, երբ բավարար է լինել խելացի:

8. Հումորով մոտեցիր սխալներիդ, բայց այլևս' մի կրկնիր դրանք:

9. Սխալ գործելու վախը մի դուռ է, որը մեզ փակում է միջակության ամրոցում:

10. Երազանքներիդ ճանապարհին պատրաստ եղիր հանդիպելու և՛ օազիսների, և՛ անապատների. երկուսի դեպքում էլ չկանգնես:

11. Պայքարիր երազանքներիդ համար, և երազանքներդ կպայքարեն քեզ համար:

12. Միայն մի բան է երազանքի իրականացումը անհնարին դարձնում. դա անհաջողության վախն է:

13. Ես հպարտ եմ իմ հոգու սպիների համար: Դրանք ինձ հիշեցնում են, որ բուռն կյանք ունեմ:

14. Եթե դա մնացել է քո մտքում, ուրեմն մնացել է նաև քո սրտում:

15. Եթե դու ճանաչում ես քեզ, ապա քեզ չի վնասի այն, ինչ ասում են քո մասին:

16. Երջանկությունը երբեմն մեզ տրվում է որպես շնորհ, բայց ավելի հաճախ դա հաղթանակ է և հաղթահարումներ:

17. Հրաշալին ապրում է սովորական մարդկանց ճանապարհին:

18. Ժամանակ չկա կարևոր խոսքերը թողնել չարտասանված:

19. Ցանկությունն այն չէ, ինչ դու տեսնում ես, այլ այն, ինչ դու երևակայում ես:

20. Այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող է այլևս չկրկնվել, բայց այն, ինչ տեղի է ունեցել երկու անգամ, անպայման կկատարվի նաև երրորդ անգամ:

21. Չի կարելի խոստանալ այն, ինչը քեզ չի պատկանում:

22. Մարդը բազում փորձությունների միջով պետք է անցնի, մինչև նրա ճակատագիրն իրականություն կդառնա:

23. Մի անգամ ռիսկի դիմելն ավելի թանկ է, քան բարօրության ու հարմարավետության հազար օրերը:

24. Էական չի, թե ուրիշները ինչ են մտածում, քանի որ նրանք ամեն դեպքում մի բան կմտածեն: Այնպես որ թուլացիր: