Ադրբեջանցի հակերները օրեր առաջ կրկին հայ օգտատերերի ՖԲ էջերի լոգիններ էին տարածել, որոնք իրենք կոտրել էին: Մոտ 100 հատ լոգինի կեսը կրկնվում էր: Այսինքն մեկ ու մեջ նույն լոգիններն են դրել՝ քանակ ապահովելու համար: Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության վիրտուալ մարտիկները երևի իրենց վրա լիմիտ ունեն դրած ու ստիպված կեսից նույն լոգիններն են գրում, բայց հետաքրքիր է, որ ղեկավարությունը չի նկատում: Ես առաջին մի 10 հատն եմ կարդացել ու կրկնվող լոգինները ուղղակի աչք էին ծակում: Տխմարները մեկ-մեկ մեծատառ ու փոքրատառերի տեղն են փոխել, իբր որ չնկատվի նմանությունը: Դե, եթե պետք է խաբեին , նույնը գրելու փոխարեն, կարող էին անկապ լոգիններ հորինել, այդպես ավելի հարմար կլիներ:

 

Աշոտ Ասատրյան