Ով չգիտի, որ ցանկության դեպքում ոմանք կարող են մեկ օրում երեք հատ տիեզերագնացի դիպլոմ ներկայացնել, չորս հատ էլ' ակադեմիկոսի...
Օրենսդիր գործունության հետ ոչ մի կապ չունեցող անբ

 

անների մուտքն Ազգային ժողով կանխելու լավագույն միջոցներից մեկը կլինի այն, որ ԱԺ Կանոնակարգով ամրագրվի, որ յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է որոշակի ժամանակահատվածում (յուրաքանչյուր ամիս, եռամսյակ) անձամբ ներկայացնել իր հեղինակած կամ պաշտպանած օրինագծերը և ուղիղ հեռարձակմամբ պատասխանել քաղաքացիների հարցերին' այս պահանջի չկատարումը համարելով լիազորությունների դադարման անվերապահ հիմք:
Հասկանում եք չէ?, թե ինչ նախաինֆարկտային վիճակում կհայտնվեն առանց թղթից օգտվելու բառ արտասանելու ելած պատգամավորները...

 


Այսօրվա ռեյտինգային թեկնածուների 80 տոկոսից ավելին մեկ ժամում կհրաժարվեն պատգամավոր դառնալու բյուրեղյա երազանքից:
Եվ ընտրապայքարը խաղաղ կանցնի, և ընտրությունները կծառայեն նպատակին...

 

Գևորգ Պետրոսյան