Վերջապես Հայաստանը Իրաքյան Քուրդիստանում ունենալու է գլխավոր հյուպատոսություն՝
ՀՀ նախագահի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում ստեղծվում է ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):
Դուրս մնալ Իրաքյան Քուրդիստանում ընթացող գործընթացներից, նշանակում էր անտեսել այն բուռն զարգացումները, որոնք տեղի էին ունենում Իրաքի քրդաբնակ այս հատվածում:

 


Շատ կարևոր է նաև, որ Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից բացի հյուպատոսության գործառույթների շրջանակն ընդգրկելու է Դոհուկ և Սուլեյմանիա քաղաքները:

 

Վերոհիշյալ քրդաբնակ այդ երեք քաղաքներում ներկայություն ունենալով միայն կարող ես խոսել Իրաքյան Քուրդիստանի բոլոր հիմնական խաղացողների հետ կապեր ունենալու և դրանք զարգացնելու մասին:

 

Սարգիս Գրիգորյան