Թուրքական իշխանության կուլիսներում կրկին զարգանում են հակառուսական տրամադրությունները : Այս անգամ այն կապված է Ռուսների և քրդերի հարաբերությունների հետ: Թուրքական իշխանության կուլիսներում դժգոհություն է հայտնվում, որ Ռուսաստանը Թուրքիային չի տրամադրում արբանյակային հետախուզության տվյլներ PKK-ի ուժերի տեղակայամն վայրերի վերաբերյալ : Թուրքերը սկսել են նաև թերահավատորեն մոտենալ Ռուսաստանին , քանի որ ինչպես ռուսները, այնպես էլ ամերիկացնիները շարունակում են ակտիվորեն համագործակցել, աջակցել սիրիական քրդերին PYD, YPG հետ :
Ռուսաստանը նաև ոչ պաշտոնական հանդիպումներ է կազմակերպում Մոսկվայում Ռոժավայի ներակայացուցիչների հետ, որտեղ քննարվում են տարածաշրջանային և ԻՊ-ի դեմ պայքարին վերաբերվող հարցեր: Կարծես թե Թուրքիայի սրտով չէ Ռուսաստանի ներկայությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում, քանի որ սկսել են խոսել Հայաստան բերված լրացուցիչ հրթիռների և ՄԻԳ-29- երի մասին... Թուրքիա -Ռուսաստան հարաբերությունները կարծես թե կրկին մշուշոտ են դառնում...
Կարեն Հովհաննիսյան