Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն մերժել է ներողություն խնդրել Թուրքիյաից այդ երկրի երկու նախարարներին Ռոտերմադում ելույթ ունենալու արգելանքի համար..Հիշեցնեմ,որ Թուրքիայի արտգործնախարարին և ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարին Հոլանդիայի կառավարությունն արգելել էր մուտք գործել երկրի տարածք և հանդիպել տեղի թուրքերի հետ...Այդ հանգամանքից վրդովված Թուրքիայի վարչապետ Բ.Յըլդըրըմը հայտարարել էր,որ Թուրքիան պահանջում է հոլանդացիներից ներողություն խնդրել...
Սակայն Նիդերլանդների վարչապետը վերջակետ դրեց այդ քննարկումներին..."Ես պատրաստ եմ նպաստել դեէսկալացիային,բայց ներողություն չեմ խնդրի",-ասել է Ռյութեն WNL հեռուստաընկերության եթերում...Ռյութեի տեսակետը պաշտպանել է նաև երկրի ատգործնախարար Բերտ Կունդերսը..."Բացառում եմ,որ մենք ներողություն կխնդրենք",-մեջբերում է Կունդերսին Nu.nl կայքը...
Իսկ Թուրքիայի բռնապետը շարունակում է վիրավորել և սպառնալ հոլանդացիներին...Իր վերջին ելույթում Էրդողանը Նիդերլանդներն անվանել է "բանանային հանրապետություն"...Էրդողանի նման ֆաիշստին միայն մնում է վիրավորանքներով սրբագրել սեփական ձախողումները և պարտությունները...
Գագիկ Համբարյան