ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կասկածի տակ է դնում իր անկախությունը...
Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է «Միասնություն» համազգային շարժման անդամ, թիվ 1 ընտրական տարածքում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը.
«ՀՀ Սահմանադրության 194-րդ հոդվածի համաձայն' Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է:
ԿԸՀ-ի' իբրև Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի անկախության ամենաարժանահավատ ապացույցն այդ գործընթացի մասնակիցների նկատմամբ միատեսակ վարչարարություն իրականացնելն է, ինչը կարծես թե չի հաջողվում ԿԸՀ-ին:
Եթե մի ուժի չի ներվում ընտրողներին տրվող խոստումը, ապա ինչու է մեկ այլ ուժի ներվում ավելի կոպիտ խախտումը, ինչպիսին աշխատաժամանակի ընթացքում բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց անմիջական մասնակցությունն է քարոզարշավին...»: