Նախընտրական փուլում, որի ժամանակ քարոզարշավին զուգահեռ անցկացվում են նաև սոցիոլոգիական հարցումներ՝ ստուգելու համար հանրային տրամադրությունները, կապված քաղաքական ուժերի հետ, արտացոլում են քաղաքական դաշտի համայնապատկերը: Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ հարցում անցկաղցնող սոցիոլոգիական կենտրոնին հավատալ է պետք:

 

Օրինակ այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ահարոն /Սուդիբեկյան/ Ադիբեկյանը, ասել է թե իր ղեկավարած կենտրոնի կողմից անցկացված հարցումների արդյունքում Գագիկ Ծառուկյանն ու Կարեն Կարապետյանն են նախընտրելի քաղաքական գործիչները և հավելել է, որ Կարապետյանը մոտ 50 տոկոսով ավելի բարձր վարկանիշ ունի Ծառուկյանից: Այն որ Ծառուկյանի վարկանիշը բոլորից բարձր է, այդ փաստը վկայելու համար կարելի է մեջբերել մի շարք միջազգային, հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնների հարցման արդյունքներ, ինչը Ադիբեկյանի խոսքերը ուղղակի փոշի կդարձնի: Մեծ հաշվով զարմանալ պետք չէ Ադիբեկյանի թվերի վրա, նա միշտ էլ գործել է փողին մունաթ սկզբունքով, միշտ փորձել է իր գործունեության շրջանակներում գոհացնել որոշ գործիչների, այս անգամ էլ ամենայան հավանականությամբ նկարված թվերով փորձել է արժանանալ Կարեն Կարապետյանի ուշադրությանը:

 


Ադիբեկյանի օգտագործման ժամկետը արդեն վաղուց է անցել, հիմա ոչ ոք նրա խոսքերին, հորինված թվերին այլևս չի հավատում, առավելևս երբ դա արվում է իրական ստատիստիկայի ֆոնին, երբ բոլոր սոցիոլոգիական կենտրոններն են փաստում Ծառուկյանի ամենաբարձր վարկանիշի մասին և առհասարակ, հարցում անցկացնել պետք չէ Ծառուկյանի վարկանիշը պարզելու համար, բավական է միայն տեսնել վերջին օրերին քարոզարշավի շրջանակներում նրան դիմավորողների ոգևորությունն ու ցնծությունը, դա արդեն խոսուն փաստ է նրա՝ հավասարը չունեցող վարկանիշի:

 

Սարգիս Հարությունյան