Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդն անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում զինադադարի խախտման հաճախակիացած դեպքերին հայտարարել էր,որ այդ դեպքերը պետք է հետաքննվեն՝համապատասխան մեխանիզմներ ներդնելով,իսկ մեղավորների բացահայտման դեպքում վերջիններիս դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել...Ադրբեջանում Օլանդի հայտարարությունը վերագրել են իրենց...Հենց այստեղ է,որ ալիևյան ԶԼՄ-ներից մեկը մեկնաբանելով այս ամենը ԲԱՑԱՀԱՅՏԵՑ այն ինչից հրաժարվում էր մինչև հիմա պաշտոնական Բաքուն...Ըստ ադրբեջանական haqqin.az կայքի հենց Բաքուն է դեմ զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների կիրառման ներդրմանը...Իսկ այս ամենից մեկ հետևություն կարելի է անել...Զինադադարը խախտում է հենց ադրբեջանական կողմը,որի միջոցով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմերի և միջնորդների վրա,որ փոխի երկար տարիներ պահպանվող ստատուս քվոն...Ի դեպ,այդ մասին բազմիցս ակնարկել են ազերի բազմաթիվ պաշտոնյաներ...
Եթե Ադրբեջանը չի խախտում զինադադարը,ապա ինչու՞ են Բաքվում այսպես ցավագին ընդունել Ֆրանսիայի նախագահի խոսքերը ու այդ ամենը վերագրել իրենց...
Ալիևյան տկարամիտ և պրիմիտիվիզմով տառապող ԶԼՄ-ները հենց այսպես են բացահայտում սեփական տիրոջ ստախոսությունը և մեղավորությունը ոչ միայն հայ այլև բազմաթիվ ադրբեջանցի զինվորների մահվան մեջ...
Հ.Գ.Հետաքրքիր է,թե հիմա ինչպե՞ս են մեկնաբանելու Մինսկի խմբի համանախագահները Բաքվում Օլանդի հայտարարության շուրջ բարձրացված հիստերիան...Թե՞ կրկին ձևացնելու են,թե չեն հասկանում...
Գագիկ Համբարյան