Դարեր ի վեր մարդիկ ճակնդեղն օգտագործել են որպես առողջ սնունդ, որը կարող է բուժել առողջական բազմաթիվ խնդիրներ: Հին հույներն ու հռոմեացիները ճակնդեղն օգտագործում էին տարատեսակ հիվանդությունների դեպքում: Օրինակ՝ այն օգտագործվել է մարմնի ջերմաստիճանի իջեցման համար:

 

Ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր՝ այդ թվում նաև վիտամիններ, ցինկ, յոդ, մագնեզիում, սապոնիններ, ֆլավոնոիդներ, քլոր, բետաին, կալցիում, նատրիում և բնական նիտրատներ: Քլորի հիպոալերգիկ հատկություններն ուժեղացնում են օրգանների գործառույթները և նպաստում լեղապարկի, երիկամների և ավշի մաքրմանը: Շնորհիվ մեծ քանակությամբ օգտակար նյութերի՝ այս բանջարեղենը բուժում է բազմաթիվ հիվանդություններ:

 

Այն շատ օգտակար է շաքարային դիաբետի, անքնության, իմունային համակարգի թուլացման, սակավարյունության, աթերոսկլերոզի, զարկերակային բարձր ճնշման, ինչպես նաև վահանաձև գեղձի խնդիրների դեպքում: Ճակնդեղի օգտագործման միակ կողմնակի ազդեցությունը մեզի կարմիր գույնն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճակնդեղի ամենաօգտակար հատկությունները: Բարելավում է արյան շրջանառությունը Ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք բերանի խոռոչի բակտերիաների օգնությամբ վերափոխվում են նիտրիտների՝ դրանով իսկ բարելավելով գլխուղեղի արյան շրջանառությունը:

 

Նպաստում է լյարդի դետոքսիկացիային Ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ բետաին, որն ապահովում է լյարդի առողջ գործունեությունը: Օգնում է բուժել դաշտանային ցիկլի խանգարումներն ու դաշտանադադարի ախտանշանները Ճակնդեղը հարուստ է երկաթով, ուստի նպաստում է արյան կարմիր բջիջների ռեգեներացիային: Այս բանջարեղենն օգնում է բուժել դաշտանային ցիկլի խանգարումները և դաշտանադադարի ախտանշանները: Կանխարգելում և նույնիսկ բուժում է քաղցկեղը Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճակնդեղի հյութն օժտված է ուժեղ հակաուռուցքային ազդեցությամբ, պաշտպանում է բջիջները և նպաստում նորերի ստեղծմանը:

 

Իջեցնում է զարկերակային ճնշումը Նիտրատներ բարձր պարունակության շնորհիվ ճակնդեղն օգնում է իջեցնել արյան ճնշումը, ուստի օրական երկու բաժակ ճակնդեղի հյութը կօգնի զգալիորեն իջեցնել զարկերակային ճնշումը: Բուժում է բորբոքումը Այս բանջարեղենը նաև հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք ամրապնդում են իմունային համակարգն ու պայքարում բորբոքումների դեմ: Բուժում է փորկապությունը Ճակնդեղի հյութը բուժում է մասողական խնդիրները, բարելավում նյութափոխանակությունն ու օգնում ազատվել փորկապությունից: Բուժում է անեմիան (սակավարյունություն) և օգնում է երկաթի դեֆիցիտի դեպքում Ճակնդեղում պարունակվող մեծ քանակությամբ երկաթն օգնում է ստեղծել արյան կարմիր բջիջներ՝ դրանով իսկ բուժելով անեմիան:

 

Բարենպաստ ազդեցություն է ունենում մկանների վրա Ճակնդեղի հյութն ամրապնդում է մկանները, իսկ պարբերաբար օգտագործելու դեպքում կօգնի հասնել մարզական էլ ավելի լավ արդյունքների: Բարելավում է մաշկի վիճակը Այս բանջարեղենը յուրահատուկ երիտասարդացնող միջոց է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը պայքարում է կնճիռների և մաշկային այլ խնդիրների դեմ: Ճակնդեղի հյութը պարբերաբար օգտագործելով կարելի է ստանալ առողջ ու փայլուն մաշկ:

 

Բարձրացնում է տրամադրությունն ու բարելավում հոգեկան առողջությունը Ճակնդեղի հյութն ու տերևները հարուստ են մեծ քանակությամբ բետաինով ու տրիպտոֆանով, որոնք արդյունավետ կերպով հանգստացնում են միտքն ու բուժում դեպրեսիան: Կանխում է բնածին թերությունների առաջացումը Շնորհիվ իր բաղադրության մեջ պարունակվող ֆոլաթթվի՝ ճակնդեղը կանխում է բնածին արատների առաջացումը, ուստի այս բանջարեղենի հյութը չափավոր քանակությամբ խորհուրդ է տրվում օգտագործել հղիության ընթացքում: