Սիրիայում Իսլամական պետության մայրաքաղաք համարվող ալ-Ռակկա քաղաքի ազատագրման ռազմական գործողությունները նոր թափ են ստանում, հատկապես վերջին օրերին այդ քաղաքի ուղղությամբ սիրիական կառավարական ուժերի և քրդական զինուժի առաջխաղացման, ինչպես նաև ալ-Ռակկան գրավելու Անկարայից հնչող հռետորաբանության ֆոնին:
Վերոհիշյալին զուգահեռ ԶԼՄ-ներում տեղեկություններ են պտտվում, թե քաղաքից հեռացել են Իսլամական պետության ղեկավար շրջանակը (շեշտվում է նաև խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հեռացման լուրը):
Սակայն, ըստ իս, Իսլամական պետության վերջնական հանգրվանը լինելու է Իրաքը, իսկ իսլամականների առաջնորդների թաքնվելու ամենահավանական տեղանքը՝ Իրաքի հյուսիս-արևմտյան հատվածից՝ Բաաջ քաղաքից մինչև սիրիա-իրաքյան սահմանին գտնվող Ալբու Քամալ սիրիական բնակավայրն ընկած հատվածն է: Այս հատվածը նրանց պատմական տեղանքն է, տեղի բնակչությանը շատ լավ ճանաչում են, այստեղ բնակվում են սուննի արաբական ցեղեր, այստեղ հեշտ է գտնել ջուր, վառելիք, սնունդ, ի տարբերություն խոշոր քաղաքների:
Իմ կարծիքով, Իսլամական պետության ղեկավար շրջանակը հենց այս հատվածում է գտնվել ու գտնվում:
Սարգիս Գրիգորյան