Գերմանիայի արտաքին գործերի նախարարի բնութագրած գերմանա-թուրքական «աննախադեպ լարվածությունը» խորանում է։ Գերմանիայում ԱԶԿ-ական ներկայացուցիչների կողմից նախընտրական քարոզչական հավաքներ անցկացնելու արգելանքները շարունակվում են:

 

Թուրքիայի արդարադատության և տնտեսական հարցերի նախարարների՝ Գերմանիայում կայանալիք հավաքների չեղարկումից հետո այսօր էլ Ֆրանկֆուրտի Կելստերբախ քաղաքի հանդիսությունների սրահի վարձակալման պայմանագիրն է չեղյալ հայտարարվել, ուր քարոզչական հավաք էր անցկացնելու էներգետիկայի նախկին նախարարը:

 

Հիմա էլ Ավստրիան է, կարծես, ցանկանում նման սանկցիաներ կիրառել:

 

Լևոն Հովսեփյան