Մեկ շաբաթ շարունակ հետեւեք այս դիետային եւ կնկատեք, թե ինչպես ձեր մարմինը կսկսի փոխվել: Կազատվեք ավելորդ քաշից, իսկ գոտկատեղն ավելի բարակ կդառնա: Հիանալի տարբերակ է, որպեսզի կարճ ժամանակում մարմինը պատրաստեք տաք եղանակներին: Եթե երազում եք բարակ գոտկատեղի մասին, ապա հետեւեք այս դիետային. Նախաճաշ Ուտելուց 15 րոպե առաջ մեկ բաժակ ջուր Վարսակի շիլա առանց աղի, շաքարավազի, առանց յուղի, նաեւ 5 հատ ընկույզ, մեկ բաժակ յոգուրտ, երկու տոստ՝ մեղրով Թեթեւ սնունդ Մրգեր՝ 400գր Ճաշ Բանջարեղենային աղցան կամ բանջարեղենային ապուր առանց հացի եւ մսի, խաշած ձուկ՝ 250գր Մրգեր Ընթրիք Բանջարեղենային աղցան կամ կաթնաշոռ Քնելուց մեկ ժամ առաջ Կեֆիր Դիետայի ընթացքում խմեք թեյ կամ սուրճ առանց շաքարի: Բացառել քաղցրավենիքը: Մեկ շաբաթվա դիետայի համար պետք է ունենաք վարսակ, միրգ եւ բանջարեղեն, ինչպես նաեւ կաթնամթերք՝ առանց յուղի, յոգուրտի եւ կաթնաշոռի տեսքով: Հենց դա է լինելու մեկ շաբաթվա ձեր դիետան, որն արագ եւ արդյունավետորեն կազատի ավելորդ քաշից եւ հիանալի արտաքին կպարգեւի: