Միլիոնը չշահեք, գոնե կուրախանաք... Մեր տխուր կյանքում դա էլ միլիոն արժե..

 

ԵՐԵՎԱՆ, ՇԱՆԹ
ՇԱՆԹ-ում վերստին մեկնարկում է "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" նախագիծը:

Միջազգային այս ձևաչափը Հայաստանում արդեն տասը տարեկան է: Առաջին եթերաշրջանը 2003 թվականին էր, երբ ՇԱՆԹ-ը ձեռք բերեց բրիտանական պոպուլյար նախագիծը Հայաստանում ցուցադրելու իրավունքը:

Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է տրվում իր ինտելեկտի շնորհիվ գումար վաստակել' ընդհուպ մինչև դառնալ միլիոնատեր:

10 տարեկան նախագծի հոբելյանական առաջին թողարկումը եթերում կլինի վաղը' ժամը 18:40-ին :

Իրենց գիտելիքով կփորձեն գումար աշխատել հումորասեր արտիստներ. առաջին թողարկումը կնվիրվի ապրիլի մեկին' հումորի և կատակի միջազգային օրվան: