Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարության արդյունքում՝ հայրենի քաղաքական դաշտում եղած խաղաքարտերը գրեթե ամբողջությամբ խառնվեցին: Իսկ այսօր, երբ Ծառուկյանի շուրջ դաշինքի ձևավորումը արդեն իսկ կայացած փաստ է, քաղաքական մրցակիցներին մնում է միայն հետևել, թե ինչպիսի երկրաչափական պրոգրեսիայով է աճում «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը:

 

Հասարակության ճնշող մեծամասնությունը կարոտ է փոփոխությունների և հոգնել է սին խոստումներից, այս մարդիկ ապրիլի 2-ին քվեարկելու են Ծառուկյանի թիմի օգտին՝ այն մարդկանց, ովքեր ի զորու են երկրում տեսանելի փոփոխություններ արձանագրել: Կասկած անգամ չկա, որ գալիք խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքը մոտենում է իբրև բացարձակ առաջատար, ունի հանրության մեծամասնության աջակցությունը և համակրանքը:

 

Սուսան Ղազարյան