Դիվանագետների միջազգային օրվան նվիրված իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հարկ եղած դեպքում Հայաստանը պատրաստ է իր ունեցած ամբողջ ռազմական ներուժը կիրառել Ադրբեջանի դեմ,եթե վերջինս շարունակի Հայաստանի հետ խոսել ռազմական տոնայնությամբ ու Արցախի հարցը ռազմի ուժող կարգավորելու տեսանկյունից։ նկատենք,որ եթե Ադրբեջանի մոտ սա արդեն սովորական դարձած հռետորաբանություն է,ապա հայկական կողմը վերջին մեկ տարում խստացրել է իր դիրքորոշումն ու բազմիցս հայտարարել,որ եթե պատերազմի հասնի գործը,ապա պատասխանը լինելու է շատ ավելի ծանր։

 

Չենք ուզում ասել վստահաբար,սակայն ամեն դեպքում գրեթե առկա են բոլոր այն հիմանվորումները, որոնք իրավիճակը տանում են դեպի պատերազմի։ Ադրբեջանը ապրիլյան քառօրյաից եհտո չի փոխել իր կեցվածքը,ինչը նշանակում է,որ այս երկիրը իրավմամբ համարում է,որ ապրիլյան քառօրայի ժամանակ շոշափելի հաջողության է հասել։ Հետևաբար նրանք կարող են հավատալ իրենց բանակի ռազմական ուժին։ Ինչ մնում է մեզ,ապա թերևս մեզ այլ տարբերակ չի մնում,քան սահմանային գրեթե ամենօրյա զոհերի առկայության պարագայում ռազմական միջամտության ու կանխարգելիչ գործողություններով Ադրբեջանին ցույց տալ իր տեղը։ Կարծես թե այլ տարբերակ չի մնում,քանի որ դիվանագիտական ճանապարհով այս հարցի կարգավորումը դառնում է գրեթե անհնարին։

 

Եվ ուրեմն, մեր հանրությունը պիտի պատրաստ լինի դեպքերի ցանկցած ընթացքի։ Սա չի նշանակում,որ պատերազմն անխուսափելի է,սա պարզապես նշանակում է,որ պետք է լինել աչալուրջ ու որ դրա հավանականությունը մեծ է։ Մեկ բան պարզապես հանրությունը պետք է լավ իմանա,որ այս անգամ պատերազմը լինելու է վերջնական ու հաղթական։ Բնականաբար խաղաղության հասնելու վերջնական ձևակերպմամբ։