Իսլամական պետությունը նոր տեսաուղերձով սպառնում է Չինաստանին
Իսլամականների լրատվական ռեսուրսներում մի տեսանյութ է տարածվել, որը Չինաստանին ուղղված սպառնալիք է պարունակում: Մասնավորապես ծագումով ույղուր զինյալներից մեկը սպառնում է, որ խալիֆայության զինվորները վերադառնալու են Չինաստան և զենքի միջոցով արյուն են թափելու այնտեղ:

 


Հիշեցնեմ, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մոտ 10 մլն թյուրքական ծագում ունեցող ույղուրական բնակչությունը Սիրիայում և Իրաքում ներկայացված է մոտ 3000 զինյալով:

 


Իսկ Չինաստանին ուղղված նման բնույթի տեսագրություններ շատ են եղել ույղուրների, հատկապես Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժման կողմից, որը ակտիվորեն մասնակցում է Սիրիայում և Իրաքում ընթացող ջիհադին՝ ֆինանսավորվելով և հովանավորվելով Թուրքիայից:

 

Սարգիս Գրիգորյան