1. Մարտի 9-10 նախատեսվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ռուսաստան, որին ընդառաջ Թուրքիայի դրդմամբ ադրբեջանական կողմը գնում է լարվածության սրացման' կայանալիք հանդիպմանը ունենալու դիրքային առավելություններ.

 

2. Հայաստանում մեկնարկում է նախընտրական արշավը, և Ալիևը նպատակ ունի հնարավորինս ազդելու հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա.

 

3. Մեհրիբան Ալիևայի նշանակումը բավական բացասաբար է ընդունվել Ադրբեջանի հասարակությունում, և Ալիևը մի կողմից փորձում է արդարացնել պաշտոնին կնոջ նշանակումը, մյուս կողմից' շեղել հասարակության դժգոհությունները.

 

4. Կլիմայական պայմանների տաքացմամբ Ադրբեջանում կարող են ակտիվանալ ընդդիմադիր ուժերը' օգտագործելով երկրի տնտեսական ներկայիս ոչ բարվոք վիճակը' մանաթի արժեզրկում, գնաճ, նավթի համաշխարհային գների անկում.

 

Կարեն Վերանյան