Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի ֆենոմենն այդպես էլ անբացատրելի է մնում: Մասնավորապես՝ այդպես էլ շատերը չեն կարողանում բացատրել, թե ինչով է պայմանավորված այս գործչի այն անսահման ժողովրդականությունը, որը մշտապես ուղեկցել է նրան թե՛ քաղաքականության մեջ, թե՛ կյանքում:
Ահավասիկ, սրա վառ ապացույցը. չնայած կարճ ժամանակ է անցել Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձից, բայց ժողովրդի շրջանում օր օրի ահռելի տեմպերով շարունակում է մեծանալ նրա ժողովրդականության աստիճանը. թե՛ անձամբ Ծառուկյանի, թե՛ նրա կողմից ղեկավարվող քաղաքական ուժի վարկանիշն, առանց չափազանցության, ամենաբարձրն է ներկա դրությամբ:
Իսկ սրա ռացիոնալ բացատրությունը կարող է լինել մեկը. ժողովուրդը վստահ է՝ Ծառուկյանը չի խաբում, չի կեղծում ու միշտ անդավաճան է իր սկզբունքներին, որոնց արմատը մարդկային բարոյականությունն է. Ծառուկյանը քաղաքականությանը յուրատեսակ մարդկային դեմք է հաղորդում:
Նորայր Հակոբջանյան