Ալիևը կորցրել է իրականության զգացումը, այդ մարդը իր երկրի բնակչության կերակրում է բացառապես շինծու ինֆորմացիայով: Եթե իսկապես նա հավատում է իր տարածած ինֆորմացիային, ապա մենք գործ ունենք արկածախնդիր , հոգեպես անկայուն թշնամի երկրի գլխավոր հրամանատարի հետ:
Ալիևի քարոզչամեքենան այսքանից հետո իր երկրում տարածում է, որ Հայերն անցել են լայնամասշտաբ պատերազմի սահմանի ողջ երկայնքով, որ Ադրբեջանի զինվորները զոհվում են ,,հայրենիքի,, սահմանները պահելով: Ու սա արվում է Բաքվում աշխարհի բազմաթիվ երկրների դեսպանների աչքի առջև...
Գոնե Հայկական կողմի տարածած տեսանյութերում պարզ երևում է իրականությունը, մինչդեռ միջազգային հանրությունը լռությամբ հաստատում է Ալիևի հիվանդ երևակայությունը: Ես չգիտեմ թե այդ հոգեպես անկայուն, անմեղսունակի հաջորդ քայլն ինչ է լինելու, բայց զգում է, որ նա իր գահակալության և իր ղեկավարած պետության վերջի օրերն է մոտեցնում իրականությանը...
Կարեն Հովհաննիսյան